ԱՄՆ-ի իշխանությունները հույս ունեն ԿԺԴՀ-ի հետ կոնսուլտացիները վերսկսել երկու շաբաթ հետո


21:30 , 23 հուլիս, 2019

168.am-ը գրում է.

Վաշինգտոնը հույս ունի, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջը կոնսուլտացիաներն աշխատանքային մակարդակում կվերսկսվեն մոտավորապես երկու շաբաթ հետո: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ամերիկացի ռադիոհաղորդավար Բաք Սեքսթոնին տված հարցազրույցում, սղագրությունը հուլիսի 22-ին տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Մենք հուսով ենք, որ աշխատանքային մակարդակով քննարկումները կսկսվեն երկու շաբաթից: Հյուսիսկորեացիները պետք է կատարեն խոստումը, որը տվել է (ԿԺԴՀ-ի Պետխորհրդի) նախագահ Կիմ (Չեն Ունը): Նա խոստացել է իրականացնել իր երկրի միջուկազերծումը»,- ասել է Փոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: