Սեզարը` Բրազիլիա-Ուրուգվայ հանդիպման լավագույն խաղացող


09:59 , 27 հունիս, 2013

Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարն Ուրուգվայի հավաքականի դեմ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել:

Հանդիպման 15-րդ րոպեին նա ետ մղեց 11մետրանոց հարվածը: Խաղի ավարտից հետո դարպասապահը հայտարարեց, որ ծանոթ է Ֆորլանի ոճին, քանի որ միասին հանդես են եկել «Միլան»-ում:

Հիշեցնենք` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Բրազիլիայի ընտրանին առավելության հասավ Ուրուգվայի հավաքականի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ: