Աբրամովիչի նախկին կինն ամուսնանում է միլիարդատիրոջ հետ


06:30 , 23 հուլիս, 2019

Ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչի նախկին կինը՝ Դարիա Ժուկովան ամուսնանում է հույն միլիարդատեր Ստավրոս Նիարհոս III-ի հետ: Այս մասին հաղորդում է Page Six-ը:

Հարսանիքի ժամկետը դեռևս որոշված չէ, բայց նորապսակներն արդեն շնորհավորանքներ են ընդունում ընկերներից և մտերիմներից: Ենթադրվում է, որ տոնակատարությունը տեղի կունենա այս տարի:

Նիարհոս III-ը հունական ամենահարուստ դինաստիաներից մեկի ժառանգորդն է, որի կարողությունը 2.5 միլիարդ դոլար է գնահատվում: Ռուսաստանցի բարձրաշխարհիկ տիկնոջ հետ սիրավեպի համար միլիարդատերը բաժանվել է ավստրալացի մոդել Ջեսիկա Հարթից: