«Տիտանիկի» փրկված ուղևորուհու բարակ ձեռնափայտը վաճառվել է 50 հազար դոլարով


03:40 , 23 հուլիս, 2019

«Տիտանիկի» փրկված ուղևորուհու օգտագործած քայլելու բարակ ձեռնափայտը վաճառվել է ԱՄՆ-ում 50.000 դոլարով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Guernsey’s աճուրդի տունը:

Ըստ առկա տեղեկատվության՝ ձեռնափայտն էլեկտրական լուսավորություն ունի: Ահա թե ինչու «Տիտանիկի» կործանման գիշերը Էլե Ուայթ անունով կինը կարողացել է այն որպես ուղեցույց օգտագործել փրկարար նավակների համար:

«Ամբողջ գիշերվա ընթացքում նա անդադար ճոճում էր այն՝ միաժամանակ օգնելով բոլորին»,- ականատեսի հիշողությունները ցիտում է աճուրդի տունը:

Լոտի նկարագրության համաձայն՝ Ուայթն այն գնել է արդեն ճամփորդելիս, երբ վնասել է ոտքը: Փրկարար ձեռնափայտի տիրուհին մահացել է 1942 թվականին՝ 85 տարեկան հասակում: