Մեծ Բրիտանիայում ծովաորորը տարել է չիհուահուային


06:08 , 23 հուլիս, 2019

Ինչպես հաղորդում է The Devon Live պորտալը, բրիտանական Փեյնթոն քաղաքում ծովաորորը տարել է չիհուահուայի, որը զբոսնում էր տան մոտ գտնվող այգում: Շան հետ միասին թռչունը թռել է անհայտ ուղղությամբ:

Շան տիրուհու ծանոթը նկատել է, թե ինչպես է թռչունը վայրասլաց թռել Գիզմո անունով շան վրա և տարել՝ կտուցով բռնած:

«Ես չգիտեմ՝ արդյո՞ք ծովաորորը գցել է Գիզմոյին և որտեղ է նա հիմա»,- ասել է երեք չիհուահուաների 24-ամյա տիրուհին: Նա հույս է հայտնել, որ սոցցանցերի օգտատերերը կօգնեն նրան վերադարձնել շանը: