Մթերքներ, որոնք կարող են պայքարել անքնության դեմ


05:04 , 23 հուլիս, 2019

Առողջապահության ոլորտի մի շարք մասնագետներ պնդում են, որ անքնությունը կարող է դառնալ դիաբետի կամ զարկերակային ճնշման բարձրացման պատճառ։ Մասնագետները նշել են այն մթերքները, որոնք կարող են կարգավորել քունը, և մասնավորապես՝ օգնել շուտ քնելուն։

Անքնության դեմ պայքարող մթերքների ցանկանում մասնագետներն ավելացրել են հիմնականում այն մթերքները, որոնք հարուստ են մելատոնինով։ Մասնագետները նկատել են, որ հորմոնն ունիվերսալ քնաբեր միջոց չի համարվում, սական հենց նա է ուղեղին ազդանշան հաղորդում քնի պատրաստվելու համար։

Մելատոնինը կարգավորում է նաև ճնշումը և մարմնի ջերմաստիճանը։ Պետք չէ մոռանալ, որ պետք է պահպանել օրգանիզմում այս հորմոնի հավասարակշռությունը, քանի որ նրա չարաշահումը կարող է մի շարք տհաճ նախանշանների պատճառ դառնալ, այդ թվում՝ չափից շատ քնկոտություն ողջ օրվա ընթացքում, ապակողմնորոշում և «մթագնած» գիտակցություն։

Մելատոնին կա եգիպտացորենի և վարսակի փաթիլների բաղադրությունում, գետնանուշի յուղում և բալի հյութում։ Քնի հետ խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում նաև ավելացնել լոլիկի, ելակի, կոճապղպեղի արմատների, բանանի, բրոկոլիի և հունական ընկույզի օգտագործումը։

Օգտակար են նաև կանաչ թեյը՝ անանուխի տերևով, նուռը, որը դրական ազդեցություն է ունենում արյան բաղադրության վրա և բրյուսելյան կաղամբը։

Մասնագետները նշում են, որ սննդակարգի փոքրիկ փոփոխությունը և կանոնավոր քունը կարող են լուծել անքնության խնդիրը։