Կարիճներ, օրվա առաջին կեսին զգույշ եղեք․ հուլիսի 23-ի աստղագուշակը


09:18 , 23 հուլիս, 2019

Խոյ

Անհանգիստ օր է: Պետք է շատ բան հասցնեք, իսկ ճանապարհին սովորականից ավելի հաճախ խոչընդոտներ են առաջանում: Նման իրավիճակում անհրաժեշտ է սառնասրտություն պահպանել: Զգացմունքների ազդեցության տակ հեշտությամբ կարող եք սխալներ գործել: Ավելի լավ է ոչ հապճեպ որոշումներ չկայացնեք, հատկապես եթե դուք զգում եք, որ ինչ-որ մեկը փորձում է պարտադրել ձեզ իր կամքը: Անհրաժեշտ է զգույշ լինել շփման մեջ: Ձեռնպահ մնացեք քննադատական դիտողություններից և կատակներից: Կարևոր հանդիպումներին ավելի լավ է նախապես պատրաստվեք:

Ցուլ

Դժվար օր է: Հաճախ չեք նկատում այն հնարավորությունները, որոնք բացվում են ձեր առջև: Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, քանի որ ոչ միշտ է հաջողվում ճիշտ գնահատել իրավիճակը: Նրանց, ում կդիմեք խորհուրդներով, դժվար թե օգտակար բան ասեն: Երեկոյան պարզ կդառնա, որ շատ բան կարելի է փոխել դեպի լավը։ Պետք է շատ զգույշ լինել փաստաթղթերի հետ: Եթե ինչ-որ բան աչքաթող անեք, նշանակում է՝ պետք է ամեն ինչ վերափոխեք: Հիշեք, որ այսօր դժվար է ուշադրություն դարձնել փոքր մանրամասներին, այնպես որ, ծրագրերը, որոնք կառուցել էիք, պետք է շտկել:

Երկվորյակ

Բարենպաստ օր է կարևոր հարցերի քննարկման համար: Դուք շատ համոզիչ եք, կարողանում եք ծանրակշիռ փաստարկներ գտնել: Դժվար թե ինչ-որ մեկը ցանկանա ձեզ հետ վիճել: Հնարավորություն կունենաք մտածող, վստահելի օգնականներ գտնելու: Դուք շատ արագ հասկանում եք՝ ով է արժանի վստահության, իսկ ում հետ պետք է զգոն լինեք: Մարդիկ, ում հետ նախկինում համերաշխ չէիք, ուրախ կլինեն վերականգնել հարաբերությունները: Օրը հարմար է փաստաթղթերի ձևակերպման, պետական կազմակերպություններ այցելություններ համար: Ձեզ հաջողվում է հաղթահարել բոլոր բյուրոկրատական խոչընդոտները: Ժամանակին կարող եք ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը և գտնել այն հարցերի պատասխանները, որոնք ձեզ հետաքրքրում են:

Խեցգետին

Դժվար կլինի խուսափել մանր թյուրիմացություններից, չնչին, բայց ձանձրացնող սխալներից: Սովորականից հաճախ եք բարկանում շրջապատի վրա: Ձեզ նյարդայնացնում է նրանց դանդաղկոտությունը: Փորձեք չտրվել հույզերին, այլապես չի բացառվում, որ լուրջ կոնֆլիկտներ կունենաք: Պետք է ավելի շատ ջանաք, որպեսզի հետաքրքրեք ձեր գաղափարներով։ Նույնիսկ մտերիմները միշտ չէ, որ ձեզ ճիշտ են հասկանում: Հազիվ թե հաջողվի խուսափել երկար խոսակցություններից, մանրամասն բացատրություններից: Եթե զինվեք համբերությամբ, կարող եք լուծել վաղեմի խնդիրը:

Առյուծ

Հանգիստ օր է: Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր գործերի համար: Դժվար կլինի կենտրոնանալ դրանց վրա: Հնարավոր է՝ ինչ-որ բան մոռանաք: Հնարավորություն կունենաք օգնելու դժվարության մեջ հայտնված ծանոթներին: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն է տալիս հաջողության հասնելու բազմաթիվ նախաձեռնություններում: Լսեք ինտուիցիային: Մի վախեցեք անսպասելի և միանգամայն նոր խնդիրներից: Դրանց համար լուծում գտնելն ավելի հեշտ կլինի, քան թվում է սկզբում: Օգտակար կլինի ձեր կյանքի փորձը: Ամենադժվարին պահերին հաստատ կօգնեն ընկերները:

Կույս

Բարենպաստ օր է ընկերների և այլ մտերիմ մարդկանց հետ շփումների համար: Հնարավորություն կունենաք լուծելու անձնական խնդիրները, հասնելու փոխըմբռնման նրանց հետ, ում հետ նախկինում լեզու չէիք գտնում: Օրվա կեսին ապագայի ծրագրերում որոշակիություն կմտնի, պարզ կդառնա, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ: Անսպասելի կօգնեն այն մարդիկ, ումից դուք նման բան չէիք սպասում: Երեկոն հարմար է ստեղծագործելու և նոր բաներ սովորելու, ինչպես նաև ապագայի ծրագրեր կառուցելու համար: Այդ ժամանակ ձեզ հետ շատ հեշտ կլինի լեզու գտնելը: Դժվար թե ինչ-որ լուրջ տարաձայնություններ առաջանան։

Կշեռք

Արդյունավետ օր է: Դուք վճռական եք, ակտիվ և շատ բաների եք ի վիճակի: Ծագած խոչընդոտները ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Չեն բացառվում լավ նորություններ, որոնք վերաբերում են ձեզ համար թանկ մարդկանց։ Հավանական են հաճելի իրադարձություններ: Որոշ Կշեռքներ պետք է փոխեն պլանները ուղևորության գնալու համար: Դրանք շատ հաջող կզարգանան: Օրը խոստանում է հաջողություններ ստեղծագործական ոլորտում: Շնորհիվ ձեր ոչ ստանդարտ հայացքների՝ կարող եք շատ խնդիրներ լուծել:

Կարիճ

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Պետք չէ գերագնահատել սեփական ուժերը, խոստումներ տալ, որոնք դժվար է իրականացնել: Կարևոր գործ սկսելուց առաջ համոզվեք, որ դաշնակիցները պատրաստ են աջակցել ձեզ: Միայնակ հաղթահարել հազիվ թե հաջողվի: Օգտակար կլինի նաև քննարկել պլաններն այն մարդկանց հետ, ում վստահում եք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է։ Այն խոստանում է ստեղծագործական հաջողություններ, նոր գաղափարներ, անսպասելի իրադարձություններ, որոնք շատ օգտակար կլինեն: Հնարավորություն կունենաք օգտակար բաներ սովորելու, բոլորից շուտ ստանալու արժեքավոր տեղեկություններ:

Աղեղնավոր

Լավ օր է: Խնդիրներ ու դժվարություններ կառաջանան, բայց դուք չեք հուսահատվի, եթե ինչ-որ բան ըստ պլանավորածի չընթանա: Ելք կգտնեք իրականացնել մտածածը: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք հաստատ կօգնեն, որ հասնեք ձեր նպատակին։ Կարելի է քննարկել կարևոր հարցեր: Եթե նույնիսկ ոչ բոլորն են կիսում ձեր տեսակետը, կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից, փոխզիջում գտնել և հանգիստ համաձայնության գալ: Ձեր լուրջ մոտեցումը բազմաթիվ գործերում հարգանք է առաջացնում շրջապատի մոտ: Չի բացառվում, որ շուտով նրանք հետաքրքիր առաջարկներ անեն:

Այծեղջուր

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Բարենպաստ ժամանակ է հաղորդակցվելու, կարևոր հարցերի քննարկումների համար: Հնարավորություն կա հանդիպելու այն մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ և կաջակցեն ձեր գաղափարները: Չի բացառվում ծանոթություն, որը սկիզբ կդնի ռոմանտիկ հարաբերություններին: Ավելի ուշ մի փոքր կանհանգստանաք: Գործերը շատ կլինեն: Դրանցից յուրաքանչյուրը կարող է կարևոր թվալ: Դուք ոչինչ չեք ցանկանում հետաձգել: Փորձեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Գերծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ տրամադրության վրա, առաջացնել գլխացավեր կամ անքնություն:

Ջրհոս

Շատ բարենպաստ օր է գործնական բանակցությունների և ընկերական հանդիպումների համար: Նույնիսկ ամենաբարդ ու տհաճ հարցերը ձեզ հաջողվում է քննարկել կառուցողական ձևով, առանց կշտամբանքների, փոխադարձ պահանջների ու վրդովմունքի: Մտերիմների հետ շփումը բարձրացնում է տրամադրությունը, բացի այդ՝ նրանք հաճախ օգնում են լավ խորհուրդներով: Կարող են առաջանալ հետաքրքիր գաղափարներ, որոնք վերաբերում են աշխատանքին, համարձակ ու օրիգինալ ծրագրերին: Ձեզ պետք կգա ուրիշի փորձը: Վերլուծելով ուրիշի սխալները՝ կարող եք խուսափել սեփական սխալներից: Երեկոյան կարող եք հանգիստ զրուցել հարազատների հետ կարևոր հարցերի շուրջ:

Ձուկ

Կարելի է շատ բանի հասնել, եթե վճռական լինեք: Իրադարձությունները միշտ չէ, որ զարգանում են այնպես, ինչպես սպասում էիք: Բայց դուք արագ եք կողմնորոշվում բոլոր իրավիճակներում, ճիշտ որոշումներ եք ընդունում: Կյանքի փորձն օգնում է ձեզ խուսափել սխալներից, հեռու պահել անմտածված արարքներից: Չի բացառվում դրամական ձեռքբերումներ: Դրանք տեղին կլինեն: Այսօր դուք պատրաստ եք ուրախանալ փոքր բաներով: Դա լավ է, քանի որ օգնում է ապրել մի օր առանց ավելորդ հույզերի ու անհանգստության: