Նոր Խարբերդի ամառանոցների մոտ ավտոմեքենան գլորվել է ձորը


09:38 , 27 հունիս, 2013

Նոր Խարբերդի ամառանոցների մոտ ավտոմեքենան գլորվել է ձորըՀունիսի 27-ին, ժամը 06.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, իսկ վարորդը ստացել է ոտքերի վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամլո ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանա­տան մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի 3503 Տ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1970 թ. ծնված Մ. Հարությունյանը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տուժածին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: