Լոնդոնի օդանավակայանում ոստիկաններն առգրավել են շուրջ 5 միլիոն դոլար արժողությամբ ոսկե ձուլակտորներ (Photo)


07:08 , 23 հուլիս, 2019

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում իրավապահները, ովքեր հետաքննում էին հարավամերիկյան թմրավաճառների գործունեությունը, առգրավել են 104 կգ ոսկե ձուլակտորներ, որոնց արժեքը կազմում է ավելի քան 5 միլիոն դոլար։ Հանցագործները մասնավոր ինքնաթիռով ոսկին ցանկանում էին Կայմանյան կղզիներից տեղափոխել Շվեյցարիա։