Բազմաշերտ տորթ, հեղինակային հարսանեկան զգեստ և աստղային հյուրեր. դիզայներ Էլի Սաաբը շքեղ հարսանիք է կազմակերպել որդու համար


20:00 , 22 հուլիս, 2019

Հուլիսի վերջին աշխարհի բոլոր երկրներից հյուրեր են ժամանել Լիբանան և ոչ առանց պատճառի: Նորաձևության հայտնի դիզայներ 55-ամյա Էլի Սաաբը, որի երեկոյան զգեստները հագնում են Ջենիֆեր Լոպեսը, Անջելինա Ջոլին, Քենդալ Ջեները և շատ ուրիշներ, իր որդու համար շքեղ հարսանիք է կազմակերպել, որը տևել է երեք օր։

Նրա ժառանգը՝ Էլի Սաաբ կրտսերը, ամուսնացել է շքեղ գեղեցկուհի Քրիստինե Մուրադի հետ: Նորապսակները աղմկոտ երեկույթներ են կազմակերպել մի քանի քաղաքներում։