99 տարեկանում վախճանվել է Հենրի Մորգենթաուի թոռը


00:30 , 23 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 21-ին ԱՄՆ Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասում 99 տարեկան հասակում վախճանվել է Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռը` Ռոբերտ Մորգենթաուն:

Նա ծնվել էր Մանհեթեն թաղամասում 1919 թվականին հուլիսի 31-ին: Նրա պապը` Հենրի Մորգենթաուն, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահության օրոք եղել է  Օսմանյան կայսրությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը` միաժամանակ լինելով հայերի ձայնը Ցեղասպանության օրերին. հայտնում է The NY Times-ը:

Դեսպանի թոռը` Ռոբերտ Մորգենթաուն, նույնպես հայերի վաղեմի բարեկամն էր: