Yerkir.am-ը գրում է.
Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտու ստեղծման ձախողման դեպքում Թուրքիան կսկսի նոր հակաահաբեկչական գործողություններ. ըստ t24.com.tr կայքի` հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
«Վերջին ժամանակահատվածում մենք նկատում ենք Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության որոշ դանդաղեցում: Հնարավոր է, որ հստակ շրջանակներ ենթադրում են, որ Անկարայի ուշադրությունը սևեռված է Իդլիբում ստեղծված իրադրության վրա, և դրանով էլ հնարավոր է ձգձգել բանակցությունները Սիրիայի հարցով: Սակայն նման դիրքորոշումն օգուտ չի բերի: Վաշինգտոնը չի կատարում ճանապարհային քարտեզի շրջանակում իր պարտավորությունները: Պայմանավորվածությունը նախատեսվում էր կատարել 90 օրում, սակայն արդեն անցել է 14 ամիս: Արդյունք դեռևս չկա: Եթե Սիրիայում անվտանգության գոտի չստեղծվի և այդ շրջանները չմաքրվեն ահաբեկիչներից, այսինքն` կպահպանվեն Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքները, ապա մենք Սիրիայում` Եփրատից արևելք ընկած տարածքներում, կսկսենք գործողությունները»,- հայտարարել է նա:
Պատասխանելով Ինջիրլիք ավիաբազայի փակման վերաբերյալ հարցին` Չավուշօղլուն ասել է, որ եթե ԱՄՆ-ի կողմից բացասական քայլեր լինեն, ապա Թուրքիան դրան կպատասխանի: