Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանությունը հերքել է երկրի նախագահի մահվան մասին լուրը


16:02 , 22 հուլիս, 2019

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությունը: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են կիրակի Մոսկվայում հանրապետության դեսպանատանը:

«Դա բացարձակ սուտ է», - ասել է դեսպանության աշխատակիցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով տարբեր աղբյուրների, հաղորդել էին, որ Բերդիմուհամեդովը մահացել է արձակուրդի մեկնելուց հետո: Որպես պատճառ նշվում էր սուր երիկամային անբավարարությունը:

Թուրքմենստանի նախագահի արձակուրդը մեկնարկել է հուլիսի 15-ին: