Եթե մշտապես ուզում եք շոկոլադ ուտել, դրա մեղավորն այս կարևոր հանքանյութի պակասն է


15:35 , 22 հուլիս, 2019

Կախվածությունը շոկոլադից հիմնականում մագնեզիումի պակասի նշան է:

Մագնեզիումի պակասը մի քանի պատճառ ունի։

Չափից շատ վերամշակված մթերքների օգտագորում, որոնք սննդային արժեք չունեն
Նույնիսկ եթե մարդիկ ամբողջական սննդամթերք են ուտում, պեստիցիդները զգալիորեն նվազեցնում են մագնեզիումի մակարդակը
Սթրեսը ստիպում է նվազեցնել մագնեզիումի մակարդակն օրգանիզմում
Շաքարի չափից շատ օգտագործումն օրգանիզմին ստիպում է ավելի շատ մագնեզիում օգտագործել դրա վերամշակման համար
Դեղամիջոցները, որոնցից են՝ հակաբիոտիկները և հակաբեղմնավորիչ հաբերը, որպես կանոն, նույնպես նվազեցնում են մագնեզիումի մակարդակը:
Եթե մշտապես ուզում եք շոկոլադ ուտել, պետք է ձեր սննդակարգում ավելի շատ մագնեզիումով հարուստ մթերքներ ներառեք:

Մագնեզիումի պակասի նշանները՝
Եթե ինչ-որ առողջական խնդիրներ ունեք, դա կարող է Մագնեզիումի պակասի մասին խոսել: Այդ պակասի առավել տարածված նշաններից են՝ արյան բարձր ճնշումը, հոգնածությունը, գլխացավերը, անքնությունը, ընկճախտը, անհանգստությունը, մկանային ջղաձգությունները կամ սպազմները:

Մագնեզիումի աղբյուրներ
Կակաոյի պատիճները մագնեզիումի ամենահարուստ աղբյուրներից են: Այլ աղբյուրներ են՝
Մրգեր՝ բանան, ելակ, գրեյպֆրուտ, թուզ, ավոկադո
Սերմեր՝ դդմի, արևածաղկի, կտավատի
Հատիկեղեն՝ լոբի, սիսեռ, ոսպ
Ձուկ
Ընկուզեղեն՝ քեշյու ընկույզ, պեկան ընկույզներ, նուշ, բրազիլական ընկույզներ
Մուգ տերևավոր կանաչի՝ ամեն օր կերեք: Դրանցից են՝ սպանախը, բրոկոլին

Աշխատեք խուսափել շաքարից: Շաքարի օգտագործման կրճատումը մարմնին օգնում է համալրել մագնեզիումի պակասը, էներգիա է տալիս, մաքրում է մաշկը, օգնում է նիհարել:

Խորհուրդ է տրվում մագնեզիումի քլորիդով վաննա ընդունել: