Armsport.am-ը գրում է.
Վանաձորի «Լոռին» ընկերական հանդիպում կանցկացնի Առաջին խմբի նորեկ «Տորպեդոյի» դեմ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Խաղի տեղի է ունենալու հուլիսի 25-ին՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ վանաձորյան ակումբը երկու օր առաջ ընկերական խաղի շրջանակներում մրցել էր վրացական «Թելավի» թիմի դեմ:
Կողմերը հաղթողին չէին որոշել, խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: