09:03 , 27 հունիս, 2013«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված 2197.45 քմ մակերեսով «Դարպասի արտադրամաս»–ն առանց աճուրդի՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հարցը։
Ըստ որոշման նախագծի՝ այդ տարածքը որոշվել է վաճառել 684 հազար 594 դրամով։ Իսկ գիտեք՝ ով է այն երջանիկ գնորդը, որն այդքան էժան ձեռք է բերելու ավելի քան 2 հազար քմ մակերեսով այդ անշարժ գույքը. Վանաձորում գործող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այս ՍՊԸ-ն պատկանում Է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած վանաձորցի Վահրամ Բաղդասարյանին»,– գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։