Ինչպես դառնալ միլիոնատեր՝ առանց բիզնեսի


14:30 , 22 հուլիս, 2019

Եթե տաղանդավոր գեներալները կարող են հաղթել առանց պատերազմի (ասվածի ենթատեքստը հասկանալի է՝ կեցցե՛ քիրվայությունը), ապա տաղանդավոր բիզնեսմենը կարող է միլիոնատեր դառնալ առանց բիզնես դաշտում չարչարվելու։

Օրինակ՝ տաղանդավոր բիզնեսմենը կարող է լինել մեկը, ով միլիոնատեր է դառնում առանց ձեռներեցության մեջ թաթախվելու (ասենք՝ պոպուլիզմի օգնությամբ վերցնում է իշխանությունը և բացում բարեգործական հիմնադրամ, որից հետո բոլոր բիզնեսմենները վազում են ու խաղաղության դաշինք կնքում իշխանության հետ՝ մինչև այդ մուծվելով հիմնադրամին ու ինդուլգենցիա ստանալով այդ կառույցից)։