Մյուս անգամ էլ դուք կաշխատեք ժապավենից այն կողմ, ի՞նչ խնդիր կա. վարչապետի խոսնակը՝ այսօրվա միջոցառման ժամանակ նկարահանման արգելքի մասին


13:40 , 22 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը։ Բոլոր լրատվամիջոցներին հրահանգվել էր աշխատել ժապավենով առանձնացված տարածքից, որտեղից մեդալների հանձնման պահը չէր երևում:

Հետաքրքրական է, որ միայն «Ազատություն» ռադիոկայանի օպերատորին թույլատրեցին, որ աշխատի ժապավենից այն կողմ՝ կառավարության օպերատորների մոտ։ Նշենք նաև, որ նույն պահին վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջով հեռարձակվում էր «Ազատության» ուղիղ հեռարձակումը՝ առանց այդ լրատվամիջոցի լոգոյի: 

Դեպքի մասին պարզաբանում խնդրեցինք վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից, ով ասաց, որ ոչ մի լրատվամիջոց արտոնյալ չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ