«Ժողովուրդ». Դեռևս պարզ չէ, թե որքան է թանկանալու տրանսպորտը


08:39 , 27 հունիս, 2013

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասով Երևանի քաղաքապետարանում դեռ քննարկումներ չկան։ Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդը» օրաթերթը, որը տեղեկացել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից: ««Առայժմ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին։

Մենք չգիտենք, թե ինչքան է այն թանկանալու գազալցակայաններում և ինչքանով է վաճառվելու...»»,- ասել է Նավասարդյանը։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: