«Հրապարակ». Վերջին օրերին պետության հաշվին գործուղումները շատացել են


08:36 , 27 հունիս, 2013

«Վերջին օրերին պետության հաշվին գործուղումները շատացել են։ Օրեր առաջ ՀՀԿ խմբակցության պատվիրակությունն էր մեկնել Չինաստան, կազմը ձևավորել էին հիմնականում ՀՀԿ-ական կանանցով՝ Հերմինե Նաղդալյան, Մարգարիտ Եսայան, Կարինե Պողոսյան և այլք։ ՀՀԿ-ական կանայք գնացել էին հայ-չինական հարաբերություններին նոր թափ հաղորդելու։ Ի դեպ, Նաղդալյանը կոնկրետ Չինաստան գործուղվող ՀՀԿ-ական պատվիրակությունների կազմում մշտապես ընդգրկվել է, քանի որ որդին, ով այս տարի ավարտել է, սովորում էր Չինաստանում։

Երեկ էլ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է մեկնել հարազատ Հունաստան՝ մասնակցելու վարչապետ Անտոնիոս Աամարասի՝ ԵԺԿ անդամ «Նոր դեմոկրատիա» կուսակցության իններորդ կոնգրեսին, որին մասնակցելու են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչները։ Նաև հանդես է գալու ելույթով»,– գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամ՝ թերթի այսօրվա համարում։