«Ժողովուրդ». Դանակահարություն Թատերական ինստիտուտի վանաձորյան մասնաճյուղում. դանակահարվել է դասախոս


08:32 , 27 հունիս, 2013

«Երեկ դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Կինոյի և թատրոնի ինստիտուտի վանաձորյան մասնաճյուղի շենքում դանակահարվել է «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գևորգյանը։ Նրան դանակահարել է թատրոնի հնչյունային ռեժիսոր Ակսել Մխիթարյանը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝պատճառը եղել է բուհի ուսանողուհի Աննա Դարբինյանը, որն Ակսելի ընկերուհին է։

Պարզվում է՝Վ. Գևորգյանն Աննային անբավարար է նշանակել՝վիրավորելով նրա արժանապատվությունը, իսկ Ակսելն էլ փորձել է պաշտպանել ընկերուհու արժանապատվությունը դանակի գործադրմամբ։ Երեկ «Ժողովուրդ»–ին փոխանցվեց նաև օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների գրած նամակը, որն ուղղված է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանին։ Նամակում ուսանողները բողոքում են Վասիլի Գևորգյանից Ու մինչ պատասխանատու մարմինները որոշում կկայացնեին, բուհում գործել է ինքնադատաստանի («սամասուդի») տարբերակը»,– գրում է թերթը։

 Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։