Բրիտանացի գիտնականները՝ ռենտգենյան ճառագայթներից քաղցկեղի առաջացման ռիսկի մասին


07:30 , 22 հուլիս, 2019

Operativ.am-ը գրում է․

Բրիտանացի գիտնականները բացահայտել են, թե ինչ կապ ունեն ռենտգենյան ճառագայթները քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Այս մասին հոդվածը հրապարակվել է MedicalXpress ամսագրում:

Մասնագետների խոսքերով՝ ճառագայթման անգամ փոքր չափաբաժինները, որոնք հավասար են համակարգչային տոմոգրաֆիայի երեք սեանսների, ավելացնում են գենային մուտացիաների ենթարկված P53 բջիջների քանակը: Հենց այս բջիջներն են պատասխանատու քաղցկեղի առաջացման և զարգացման համար: Գիտնականները նաև նշել են, որ բոլոր մարդկանց օրգանիզմներում կան բջիջներ, որոնք կարող են ձևափոխվել և դառնալ քաղցկեղածին: Ընդ որում, այդ բջիջների թիվը տարիքի հետ ավելանում է: