ՌԴ-ում Թուրքմենստանի դեսպանությունը հերքել է երկրի նախագահի մահվան մասին տեղեկությունները


04:30 , 22 հուլիս, 2019

168.am-ը գրում է․

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հուլիսի 21-ին ՏԱՍՍ-ին հայտարարել են Ռուսաստանում Թուրքմենստանի դեսպանությունում։

Ավելի վաղ նույն օրը մի շարք ԶԼՄ-ներ՝ հղում անելով աղբյուրների, տեղեկություն են տարածել, թե Թուրքմենստանի նախագահն իբր մահացել է։

«Դա բացարձակ սուտ է։ Մենք հերքում ենք այդ տեղեկությունները»,- ասել է դեպանության ներկայացուցիչը։