ICC. Արսենալը խոշոր հաշվով հաղթեց Ֆիորենտինային (Video)


17:20 , 21 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների Միջազգային Գավաթի շրջանակում Լոնդոնի «Արսենալն» իր երկրորդ հանդիպումն անցկացրեց:

Ունայի Էմերի ֆուտբոլիստներն այս անգամ մրցեցին «Ֆիորենտինայի» հետ ու հաղթանակ տարան 3-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Նկետիան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ուիլքոկը:

Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մեր ընտրանու կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում փոխարինման մտավ 63-րդ րոպեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ