Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը բավականանին անհանգստացնող և մտահոգող գործելաոճով է իրականացվել. Դավիթ Իշխանյան


16:50 , 21 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Արցախում տեղի ունեցած վերադասավորումների, ներքաղաքական իրավիճակի, առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱՀ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:

-Պարոն Իշխանյան, արդեն կա՞ հաստատ որոշում, որ ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին առաջադրելու է սեփական թեկնածուին, թե՞ հնարավոր է որոշում կայացվի այլ թեկնածուի սատարելու մասին:

-Մենք նման որոշում, որպես այդպիսին, վերջնական դեռ չենք կայացրել: Արել ենք համապատասխան հայտարարություն, որի մեջ ամեն ինչ ասված է, մնացածը քաղաքական գործընթացներ են, իրավիճակը կթելադրի վերջնական որոշում կայացնելուն:

-Ինչո՞վ են պայամանվորված Արցախում վերադասավորումները՝ ոստիկանապետի և մնացած փոփոխությունները:

-Փոփոխություններ միշտ եղել են և այդ փոփոխությունները պայմանավորված են մեր առջև ծառացած մարտահրավերներով և նաև երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններով:

-Պարոն Իշխանյան, խոսակցություններ շրջանառվեցին, թե Լևոն Մնացականյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակելն օրենքի խախտումով է, այստեղ մամուլն էլ գրեց:

-Ես մամուլի մեկնաբանություններով չեմ առաջնորդվում և որևէ առումով նման տեսակետի չեմ հանդիպել:

-Նախագահական ընտրություններն Արցախում հաջորդ տարվա մարտին են տեղի ունենալու, բաց ընտրապայքարը, կարծես, արդեն իսկ սկսվել է, ինչո՞ւ այսքան շուտ:

-Այն որ նախընտրական քարոզարշավը, որպես այդպիսին, մեկնարկել է ավելի վաղ և որոշ քաղաքական ուժեր, նաև անհատներ, մտել են այդ գործընթացի մեջ, դրա մասին մենք տվել ենք համապատասխան գնահատական. այն է՝ ժամկետից շուտ այդ ոճով քաղաքական գործընթացներ ծավալելը որոշակի լարված մթնոլորտ է ստեղծում ներքաղաքական դաշտում: Բայց, ընդհանուր առմամբ, ընտրություններին նախապատրաստվելու գործընթացը գոնե մեր կուսակցական կառույցի համար Արցախում սկսվել է 2015 թվականի մայիսի 4-ից՝ նախորդ ընտրություններին հաջորդած օրվանից: Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերն էլ այդ մտայնությունն ունեն, պարզապես քարոզարշավի, ընտրությունների նախապատրաստվելու գործընթացի հնգամյա ժամանակահատվածում գրաֆիկական պատկերներով վայրիվերումներ լինում են: Այդ առումով, մենք ունենք մեր ձիգ կեցվածքը և նաև մեր ռազմավարությունը, մարտավարությունը, որով էլ առաջնորդվում ենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ