ԱՄՆ արկածախնդրության նոր ալիքը սպառնում է աշխարհի խաղաղությանը. Զարիֆ


15:20 , 21 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ միակողմանի, ծայրայեղական արկածախնդրության նոր ալիքն ամենակարեւոր մարտահրավերն է, որը մենք՝ բոլորս, ինչ-որ ձեւով բախվում ենք դրան: Այս մասին Կարակասում ընթացող Չմիավորված երկրների շարժման ԱԳ նախարարների խորհրդաժողովում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Այս մարտահրավերը թուլացնում է միջազգային օրենքի գերակայությեւնը, և վտանգում է աշխարհում խաղաղությունն ու կայունությունը»,- իր ելույթում նշել է Զարիֆը՝ հավելելով, որ տարբեր մակարդակներում, Չմիավորված երկրների շարժման անդամների կանոնավոր հանդիպումներն ու խորհրդակցությունները վկայում են կառույցն ամրապնդելու և հանուն ժողովրդների շահերի համագործակցության մակարդակը բարձրացնելու համատեղ կամքի մասին: