Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցնցման բազմաթիվ նոպաների պատճառով երկարատև հանգստի կմեկնի


13:20 , 21 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատև հանգստի կմեկնի՝ ցնցման բազմաթիվ նոպաների պատճառով։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ տեղական աղբյուրներին հղումով:

Քաղաքական գործչի հանգիստը կսկսվի հուլիսի 20-ի կարևոր հանդիպումից հետո և կտևի 28 օր: Ըստ ենթադրությունների՝ կառավարության ղեկավարն իր արձակուրդը կանցկացնի Ալպերում։

Բացի այդ, աղբյուրին հայտնի է դարձել, որ Մերկելն իր հետ կվերցնի ամերիկացի գրող Սիրի Հուսթվեդթի «Դողացող կինը» (The Shaking Woman or A History of My Nerves) գիրքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ