Կարակասում մեկնարկել է Չմիավորված երկրների շարժման ԱԳ նախարարների խորհրդաժողովը


12:20 , 21 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մեկնարկել է Չմիավորված երկրների շարժման ԱԳ նախարարների խորհրդաժողովը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Խորհրդաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արիզան, որը նշել է, որ ավելի քան 100 երկրի միավորող այս շարժման գլխավոր մարտահրավերներից մեը, փոխադարձ հարգանքի եւ երկրների ինքնիշխանության սկզբունքների վրա հիմնված, միջազգային խաղաղության ամրապնդումն է:

Նա խիստ քննադատել է նախագահ Թրամփի եւ ԱՄՆ այլ պաշտոնյաների՝ Վենեսուելայում եւ մի շարք այլ երկրներում, իշխանափոխություն իրականացնելու անօրինական փորձերը: