Բաղադրատոմս նրանց համար, ովքեր առաջին անգամ պետք է տորթ պատրաստեն


12:12 , 21 հուլիս, 2019

Փխրուն տորթ պատրաստելու համար անհրաժեշտ է.

  1. Ալյուր – 3 բաժակ
  2. Շաքարավազ – 1 բաժակ
  3. Կարագ – 250 գ
  4. Փխրեցուցիչ – 1 թ/գ
  5. Ձվի դեղնուց – 3 հատ
  6. Եփած խտացրած կաթ կամ ջեմ – 2 բանկա

Պատրաստման եղանակը

  1. Ձվի դեղնուցը հարել շաքարավազի հետ: Այնուհետև ավելացնել կարագը և լավ խառնել:
  2. Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և խմոր հունցել:
  3. Տապակը պատել պերգամենտով, լցնել խմորը և 15-20 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
  4. Պատրաստի կորժը բաժանել երեք շերտերի, պատել կամ ջեմով, կամ եփած խտացրած կաթով: