Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 10-ամյա աղջնակի նկատմամբ. նա ձերբակալվել է


11:50 , 21 հուլիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երեկ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Մ. Հ.-ի հայտնած տեղեկությունն այն մասին, թե ով է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել 10-ամյա աղջկա հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր Մաշտոցի ոստիկանություն է մեղայականով ինքնակամ ներկայացել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Է. Ա.-ն, ով ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա երեխային խաբելով հրավիրել է տուն և այնտեղ՝ սենյակում, անառակաբարո և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: