Ֆրանսիայի դատարանը երկրորդ անգամ ցմահ ազատազրկման է դատապարտել միջազգային հայտնի ահաբեկիչ Կառլոսին


22:33 , 26 հունիս, 2013

Փարիզի դատարանն այսօր հաստատել է «Կառլոս» կեղծանունով հայտնի միջազգային ահաբեկիչ Իլյիչ Ռամիրես Սանչեսի՝ ցմահ ազատազրկման դատավճիռը: Իլյիչ Ռամիրես Սանչեսը լրատվամիջոցների կողմից ստացել է «շնագայլ» մականունն այն բանից հետո, երբ նրա բնակարանում խուզարկման արդյունքում հայտնաբերվել էր Ֆրեդերիկ Ֆորսայթի «Շնագայլի օրը» վեպը, գրում է ИТАР-ТАСС-ը:


Կառլոսը մի շարք ահաբեկչական գործողություններ էր իրականացրել Եվրոպայի տարբեր երկրներում: 1997-ին Փարիզում նրան դատապարտել են ցմահ ազատազրկման 3 մարդու սպանության մեղադրանքով:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ