Զբոսաշրջիկներին տուգանել են Վենետիկում Ռիալտոյի կամրջին սուրճ պատրաստելու համար


23:21 , 20 հուլիս, 2019

Վենետիկի ոստիկանությունը 950 եվրոյով տուգանել է Գերմանիայից երկու զբոսաշրջիկի, քանի որ նրանք Ռիալտո կամրջի աստիճաններին սուրճ են պատրաստել։ Իրավախախտումը նկատել է անցորդը, որը բողոքել է ոստիկաններին, հաղորդում է BBC-ն։

Միջադեպը մեկնաբանել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն՝ զբոսաշրջիկներին «անդաստիարակ մարդիկ» անվանելով։

«Տեղի ոստիկանության շնորհիվ նրանց կպատժեն և սկտիպեն լքել քաղաքը»,-հայտարարել է նա։