Գյումրու կենտրոնում տեղադրվող մուշուրբան դարձավ կռվի բույն. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


01:25 , 27 հունիս, 2013

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրու Սայաթ-Նովա եւ Խաղաղության օղակ փողոցները հատող հատվածում մոտ 1,70-1,80 բարձրությամբ մուշուրբա կառուցել, որը, ըստ նրա, Գյումրու սիմվոլներից մեկն է: Քաղաքապետը, որպես հուշանվեր, Գյումրի եկող գրեթե բոլոր դիվանագետներին ու արտերկրյա քաղաքապետերին  մուշուրբաներ է նվիրում` պարզաբանելով, որ այն կլկլան բաժակ է, բացառապես պատրաստվում է Գյումրիում եւ ինչ-որ բան խմելու ժամանակ հետաքրքիր ձեւով զրնգում է: Նույնիսկ Լեհաստանի պատվիրակության այցի ժամանակ Սամվել Բալսանյանը ռուսերենով ասաց` երգող բաժակ է: Քաղաքապետի այս նախաձեռնությունը տարբեր քննարկումների է ենթարկվում Գյումրիում, մի խումբ մարդիկ  դուրս են եկել նրա դեմ` պնդելով, որ մուշուրբան Հայաստան է թափանցել արաբական աշխարհից, այն արաբական կամ միգուցե թուրքական ծագում ունի, ավելին`շատերի պնդմամբ, այն Արեւելքում օգտագործվել է որպես լվացվելու, նույնիսկ ասում են՝ հետույք լվացնելու աման: 

Տեսանյութերը և ամբողջական հոդվածը՝ http://www.aravot.am/2013/06/26/259252/ 

Գյումրու կենտրոնում տեղադրվող մուշուրբան դարձավ կռվի բույն (Տեսանյութեր)