Հիվանդանոցում փոքրիկի ընտանիքից, որին պոկել են մոր արգանդից, 300 հազար դոլար են պահանջել


17:20 , 20 հուլիս, 2019

Չիկագոյում հիվանդանոցներից մեկում մոր արգանդից պոկված փոքրիկի ընտանիքից առնվազն 300 հազար դոլար են պահանջել՝ սպանության կասկածյալին և զոհին բուժելու համար, հաղորդում է Fox News-ը։

Քրիստոսի պաշտպանի բժշկական կենտրոնում կասկածյալներից 46-ամյա Կլարիս Ֆիգեյրան ասել է, թե ինքն է հիվանդանոցում մահացած երեխայի մայրը։

Ապրիլին Ֆիգեյրան դստեր հետ մանկական հագուստ փոխանցելու պատրվակով իրենց բնակարան են հրավիրել 19-ամյա Մարլեն Օչոա Լոպեսին, որը երեխայի է սպասելիս եղել։ Նրանք մսագործի դանակով փոքրիկին կտրել են մոր արգանդից։ Մայրը և երեխան մահացել են։