Բրազիլացիները եզրափակիչում են


01:13 , 27 հունիս, 2013

Բրազիլացիները եզրափակիչում ենԱյսօր կայացավ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Մրցում էին Բրազիլիայի և Ուրուգվայի հավաքականները: Ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ հավասար խաղ ցույց տվեցին: Առաջին խաղակեսի 41-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլացի Ֆրեդը, սակայն երկրորդ խաղակեսի սկզբին` 48-րդ րոպեին Ուրուգվայի ընտրանին հավասարեցրեց խաղի հաշիվը`1:1: Գոլի Հեղինակ դարձավ Էդիսոն Կավանին: Հանդիպման 86-րդ րոպեին Բրազիլիային հաղթանակ բերեց Պաուլինյոն` հաշիվը դարձնելով 2:1: Բրազիլիան եզրափակչում կհանդիպի Իտալիա - Իսպանիա զույգի հաղթողը: