Նավթի համաշխարհային գներն աճում են


14:50 , 20 հուլիս, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,06 դոլարով՝ հասնելով մինչև 62.65 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,33 դոլարով և կազմում է 55.63  դոլար մեկ բարելի դիմաց։