23:38 , 26 հունիս, 2013Ջասթին Բիբերի համերգի ժամանակ, որը հունիսի 25-ին կայացել է Լոս Անջելեսում, ասեղ գցելու տեղ չի եղել: Երիտասարդ երգչի համերգին ներկա են եղել ոչ միայն շարքային երկրպագուները, այլև աստղերը: Համերգի հյուրերի թվում եղել է Ջենիֆեր Լոպեսը:
«Գուշակեք՝ որտե՞ղ եմ ես: Այս տղան այսօր շատ լավ է աշխատում»,- գրել է Լոպեսն իր Twitter-յան էջում՝ հենց համերգի ժամանակ:
Բիբերն, ի պատասխան, գրել է. «Ջեյ Լո, շնորհակալություն, որ եկար: Շատ ուրախ էի քեզ տեսնել»:
Լատինամերիկյան երգչուհին համերգին ներկա միակ աստղը չի եղել: Բիբերի երգերի տակ պարել է նաև Քլոե Քարդաշյանը՝ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քույրը:
