Թուրքիան կարող է մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերի


16:00 , 20 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի Տնտեսական զարգացման հիմնադրամի (İKV) բնախագահ Այհան Զեյթինօղլուն գրավոր հայտարարությամբ է արձագանքել Թուրքիային F-35 ռազմական ինքնաթիռների ծրագրից հեռացնելու ԱՄՆ–ի որոշմանը։ Նա հայտնել է, որ Թուրքիան առաջիկայում կարող է մասնակցել Եվրոպական միության շրջանակներում իրականացվող նոր սերնդի ռազմական ինքնաթիռների արտադրության մի նոր նախագծի։

«Նախատեսվում է, որ Dassault Aviation և Airbus ընկերությունների կողմից արտադրվող նոր սերնդի ռազմական ինքնաթիռը կփոխարինի ներկայումս շահագործվող Rafale և Eurofighter ինքնաթիռներին։ Գերմանիան և Ֆրանսիան մինչև 2025թ․ համատեղ ռազմական ինքնաթիռների նախագծի համար 4 մլրդ դոլարի ներդրում կանեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ