Hraparak.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ծանոթանում է էքսպո ցուցահանդեսին, շրջում է տարածքով։
Գյումրեցիներից շատերը վարչապետին տեսնելու,իրենց խնդիրները բարձրաձայնելու համար էին եկել,սակայն որքան էլ փորձեցին նրա ուշադրությունը շեղել,հրավիրել իրենց վրա,չհաջողվեց:Վարչապետը մի պահ կսնգ առավ, մի քանի նամակներ վերցրեց,բողոքավորներին էլ հորդորեց դիմել իր օգնականին:
«Պարո՛ն վարչապետ,պարո՛ն վարչապետ» աղաղակներին ի պատասխան Փաշինյանը փոքր-ինչ խիստ արձագանքեց.«էսօր ուրիշ բանի համար ենք հավաքվել, մի գոռացեք», -հեռացավ նա` հետևում թողնելով դժգոհ բացականչություններ։