Իրանը հայտնել է բրիտանական լցանավի կալանման պատճառը


13:30 , 20 հուլիս, 2019

Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցում կալանել են բրիտանական Stena Impero լցանավը, որովհետև այն անտեսել է աղետի ազդանշանը, որն ուղարկել է իրանական ձկնորսական նավը։ Այս մասին հայտնել է Խորմոզգան նահանգի Նավահագիստների և նավագնացության կազմակերպման գլխավոր տնօրեն Ալլահմորադ Աֆիֆիպուրը, փոխանցում է Fars-ը։

Նրա խոսքով՝ անձնակազմի բոլոր անդամները մինչև հետաքննության ավարտը նավում կմնան։

«Լցանավն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում է, և անձնակազմի բոլոր 23 անդամները նավը չեն լքի մինչև հետաքննության ավարտը»,-ասվում է հաղորդագրությունում։