Թուրքիան գնալով խրվում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մեջ


13:40 , 20 հուլիս, 2019

Թուրքիան գնալով խրվում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մեջ: Չնայած Թուրքիայի կառավարության այն ջանքերին, որով փորձում են համոզել, որ Թուրքիայի քաղաքացին ունի բարվոք սոցիալ-տնտեասկան վիճակ, և սիրիացի փախստականներն են խնդիրը, սակայն պետական վիճտվյալները բոլորովին այլ բան են հուշում:

Այսպես՝ 2019թ.-ի հունվար-մայիս ժամանակահատվածում ավելացել է 57.6 տոկոսով համեմատած 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2017թ.-ի նկատմամբ 52 տոկոսով: 2016-17թթ.-ին նպաստ ստանալու դիմումների քանակն ավելացել էր ընդամենը 1.6 տոկոսով: Կարծում եմ, որ ակնհայտ է տարբերությունը:

Ուսումնասիրություները դեռ շարունակում եմ և մոտ շրջանում կներկայացնեմ ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակն՝ ըստ նահանգների, գնաճը՝ ըստ ապրանքատեսակների: