Փաստաբան. Բաց տեքստով դատավորներին ասվում է՝ չհամարձակվեք կայացնել Քոչարյանի օգտին որևէ որոշում


12:30 , 20 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց՝ Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորի նկատմամբ  քրեական հետապնդում կարելի է իրականացնել միայն Բարձրագույն դատական խորհուրդի համաձայնությամբ։

Մինչդեռ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության ժամանակ դատախազությունը չի ունեցել ԲԴԽ համաձայնությունը։

«Ես դա ասում եմ դատախազության հաղորդագրությունից, որովհետև ասվում է՝ մենք իրազեկեցինք Բարձագույն դատախան խորհրդին, այնինչ դատախազությունը պարտավոր էր ունենալ ԲԴԽ համաձայնությունը նախապես»,-ասաց փաստաբանը։

Ալումյանը մանրամասնեց, իրենց թիմին հուզում է դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումները մի քանի պատճառով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ