Ինտերը 12 մլն եվրո է առաջարկում Ջեկոյի համար, Ռոմայի պահանաջները բարձր են


12:10 , 20 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Շարունակվում են բանակցությունները «Ինտերի» և «Ռոմայի» միջև բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերի շուրջ: Ակումբները չեն կարողանում պայմանավորվել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքում:

«Ինտերը» հարձակվողի համար 12 միլիոն եվրո է առաջարկում, սակայն «Ռոման» հրաժարվում է նման գումարով վաճառել բոսնիացուն և պահանջում է 20 միլիոն:

Իրավիճակը բարդացնում է նաև այն փաստը, որ հռոմեացիները առայժմ ոչ մեկին ձեռք չեն բերել Ջեկոյին փոխարինելու համար:

Բոսնիացու տրանսֆերով անձամբ հետաքրքրված է միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: