ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ, տեղեկացնում է Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնը։
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատը բաղկացած է 435 կոնգրեսականներից: Նրանցից 199-ը հանրապետական են: Ներկա փուլում ծայրաստիճան լարված են դեմոկրատների հարաբերությունները հանրապետական կուսակցության և հանրապետական նախագահի հետ
116-րդ (գումարման) Կոնգրեսում հայկական հանձնախումբը բաղկացած է 110 Կոնգրեսականից:
Նույն սկզբունքն է գործում, եթե միջոցառումը նախաձեռնում է հայկական դեսպանությունը, կամ լոբբիստները: Իսկ, եթե հանրապետականները հրավիրված են եղել ու չեն եկել հանդիպմանը, նշանակում է մենք այդպես էլ չսովորեցինք աշխատել ԱՄՆ հանրապետական կուսակցության հետ», - նշում են կենտրոնից: