Բրիտանական լցանավի կալանումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ․ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ


11:50 , 20 հուլիս, 2019

Մեծ Բրիտանիան մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում Իրանի կողմից բրիտանական լցանավի կալանման հետ կապված, փոխանցում է BBC-ն։

ԱԳ նախարար Ջերեմի Հանթի խոսքով՝ եթե իրավիճակը չկարգավորվի հետևանքները շատ լուրջ կլինեն։

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն ավելի վաղ հայտարարել է, որ բրիտանական լցանավը կալանվել է նորմերի խախտման պատճառով։