Ինչպիսին էին դպրոցը, աշակերտներն ու ուսուցիչները 200 տարի առաջ


22:45 , 20 հուլիս, 2019

Դպրոցը ուղի է դեպի գիտելիքի հսկայական աշխարհ։ Արդեն հասուն մարդիկ ջերմությամբ հիշում են, թե ինչպես են առաջին անգամ դպրոց գնացել, նստել նստարանին և լսել նոր կյանքի կանոնները։ Թե ինչպիսին էր ուսուցիչների և աշակերտների կյանքը 200 տարի առաջ, կարելի է իմանալ՝ նայելով նախկինի նկարիչների կտավներն ու պատմիչների գրառումները։

Այն ժամանակներում գյուղական համայնքներում ուսումնական տարին շատ ավելի կարճատև էր, քան այսօր։ Որոշ երկրներում այն մոտավորապես տևում էր 150 օր, սակայն այս թիվը փոփոխվում էր՝ կախված նրանից, թե ինչպես էր անցնում բերքահավաքը. այդ ժամանակաշրջանում երեխաները զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով և անփոխարինելի օգնականներ էին, այդ իսկ պատճառով դպրոցներն իրենց դռները բացում էին աշնան սկզբին, երբեմն՝ անգամ ձմռան սկզբին։

19-րդ դարի դպրոցներն իրենցից ներկայացնում էին տներ՝ մի սենյակով, որտեղ միաժամանակ սովորում էին տարբեր տարիքի աշակերտներ։ Ամերիկայում դրանք հենց այդպես էլ անվանվում էին՝ «one room schoolhouses»։ Դպրոցը մեկն էր մի քանի գյուղի համար, և շատ երեխաներ ամեն օր 5-6 կմ էին անցնում՝ դպրոց հասնելու համար։ Ուսուցիչները հաճախ բնակություն էին հաստատում հենց այդ տներում կամ մնում էին աշակերտների ընտանիքներում։

Դպրոցներում, որպես կանոն, սովորում էր 5-20 երեխա՝ 7-16 տարեկան։ Մի ուսուցիչը դասավանդում էր բոլոր առարկաները, իսկ բարձր դասարանի աշակերտներն օգնում էին կրտսեր դասարանցիներին։ Ուսումը վճարովի էր, սակայն, բացի վարձավճարից, ծնողները ուսուցիչներին նաև հյուրասիրություն պետք է բերեին։

Հին հունարենից թարգմանած՝ «մանկավարժ» բառը նշանակում է «երեխայի առաջնորդ»։ Հետաքրքրական է որ Հին Հունաստանում մանկավարժները ստրուկներ էին, որոնք պիտանի չէին ֆիզիկական աշխատանքի համար, սակայն հավատարիմ էին։ Նրանք իրենց պարտականությունները կատարում էին մինչև երեխաների չափահաս դառնալը։

Ժամանակի ընթացքում այդ պարտականությունը վերափոխվեց և դարձավ ամենատարածված մասնագիտությունը հասարակության մեջ։ 19-րդ դարում տարբեր երկրների դպրոցներում արդեն գոյություն ունեին արձաններ, որոնց վրա փորագրվում էին ուսուցիչների պարտականությունները, թե ինչպես նրանք պետք է վարվեն հասարակական վայրերում, ինչ գույնի և երկարության հագուստ պիտի կրեն։

Թանաքն ու փետուրները մեծ շքեղություն էին համարվում, և աշակերտները ստիպված էին օգտվել անմշակ կավիճներից։

Անփութության համար դպրոցականներին պատժում էին՝ քաշում էին ականջները, ծնկների վրա անկյուն էին կանգնեցնում։

Գյուղացի երեխաներին դպրոցներում սովորեցնում էին հանրահաշիվ, ընթերցանություն, գիր ու Աստծու օրենքները, իսկ վաճառականների երեխաներին՝ նաև երկրաչափություն, աշխարհագրություն և պատմություն։