Անհայտ փաստեր հայտնի մարդկանց մասին


23:59 , 26 հունիս, 2013

1. Հուլիոս Կեսարը սկսեց պսակ կրել, որպեսզի թաքցնի սկսված մազաթափությունը:

2. Գրող Չարլզ Դիկենսը միշտ քնում էր դեմքով դեպի հյուսիս, նա կարծում էր, որ դա կօգնի նրան զարգացնել իր գրելու տաղանդը:

3. Երեք ամենահայտնի անունները Չինաստանում՝ Հիսուս Քրիստոս, Ռիչարդ Նիկսոն և Էլվիս Փրեսլի:

4.Հուլիոս Կեսարի ստորագրությունը գնահատվում է 2 միլիոն դոլար, բայց այն դեռ ոչ ոք չի գտել:

5. Ալֆրեդ Նոբելի վերջին ցանկությունը, ում պատվին անվանվել է Նոբելյան մրցանակը, այն էր, որ նրան չհիշեն որպես բռնության պրոպագանդող, քանի որ նա հայտնագործել էր դինամիտը:

6. Մերլին Մոնրոյի կրծկալը, որով նա նկարահանվել է «Ջազում միայն աղջիկներն են», վաճառվել է 14000 դոլարով:

7. Ալբերտ Էյնշտեյնին մի անգամ առաջարկել են լինել Իսրայելի նախագահ: Սակայն նա հրաժարվել է` պատճառաբանելով, որ դժվար թե կարողանա լուծել պետական նշանակության հարցեր:

8.Երբ Ալբերտ Էյնշտեյնը մահացավ, նրա վերջին խոսքերը անհայտ մնացին, քանզի նրան խնամող բուժքույրը գերմաներեն չէր հասկանում:

9. Ջոն Գլենը առաջին տիեզերագնացն էր, ով հասավ Երկրի ուղեծրին: Երբ նա վերադարձավ տիեզերքից, նրա վրա թափվեց 3529 տոննա կոնֆետ:

10. Ուինսթոն Չերչիլը օրական ծխում էր ամենաքիչը 15 սիգարետ: 

11 Իտալիի դրոշը հորինել է Նապոլեոն Բոնապարտը:

12.Իսրայելի թագավոր Սողոմոնը ուներ ավելի քան 700 կին և 100 -ից ավել սիրուհիներ:

13. Մոցարտը երբեք դպրոց չի գնացել:

14.Անգլիայի թագուհի Աննան (1665-1714) իր բոլոր զավակներից երկար է ապրել, իսկ նրանք եղել են 17-ը: