Ֆրանսիայում 46 աստիճան տապ է գրանցվել


11:00 , 20 հուլիս, 2019

Ֆրանսիայում օդերևութաբանները հայտնել են, որ երկրում օդի ջերմաստիճանը պատմական ռեկորդ է սահմանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրանց տվյալներով՝ հուլիսյան տապերի ժամանակ երկրի առանձին շրջաններում ջերմաստիճանը 46 աստիճան է։ Այդպիսի ջերմաստիճան է գրանցվել Վերարգ քաղաքում։

«Դա նոր, բացարձակ ջերմաստիճանի ռեկորդ է»,-ընդգծել են օդերևութաբանները։