Օշականում հրդեհ է բռնվել արտարամասի տանիքին


10:10 , 20 հուլիս, 2019

Հուլիսի 20-ին, ժամը 03:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 9 հասցեում այրվում է արտադրամասի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել` 05:00-ին:

Մասամբ այրվել են արտադրամասի տարածքում գտնվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: