Զելենսկին զրույցի ժամանակ մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (Video)


10:44 , 20 հուլիս, 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ հրել է պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարարության տարածքում՝ երկրի Զինված ուժերի համար նախատեսված բնակելի շարժական մոդուլների ներկայացման նախօրեին:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Զելենսկին զրուցում Գլխավոր հրամանատարության ղեկավար Ռուսլան Խոմչակի, նախագահի գրասենյակի փոխղեկավար Ռուսլան Ռյաբոշապկայի և ևս մի տղամարդու հետ: Ինչ-որ պահի նա կտրուկ շրջվում է և ուժեղ հարվածով մի կողմ հրում Պոլտորակին, որն իրեն էր մոտենում: